Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 04:44

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը 2025 թվականին քաղաքական առումով ավարտվել է․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը 2025 թվականին քաղաքական առումով ավարտվել է․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը 2025 թվականին քաղաքական առումով ավարտվել է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին։

Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն մի քանի ամիս է՝ խաղաղության մեջ են ապրում։

Ալիևն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ դրանք անվանելով «պատմական»։ Ըստ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց ի վեր իրավիճակը կտրուկ փոխվել է, և սպասում են, որ Կոնգրեսը կչեղարկի 907-րդ ուղղումը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այսօր տարբեր վայրերից բեռներ են անցնում Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, ճանապարհները բաց են, և նույնիսկ ադրբեջանական նավթամթերք է արտահանվում Հայաստան։

Նա նշել է, որ եթե 907-րդ ուղղման ընդունման պաշտոնական պատճառը Հայաստանի շրջափակումն էր, ապա «այսօր այն այլևս գոյություն չունի»։

Ալիևը նաև հայտնել է, որ օկուպացված Արցախում մոտ յոթանասուն հազար մարդ է ապրում։

Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր էր ստորագրել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման կասեցման վերաբերյալ, որն արգելում էր Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը:

Հունվարի 4-ին Ալիևն ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ։ Ադրբեջանի նախագահը նաև հույս էր հայտնել, որ Կոնգրեսի անդամները կշարունակեն իրենց ջանքերն «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը լիովին չեղյալ համարելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+