Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է այցելել Հայաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ԱԳ նախարարն այս մասին խոսել է տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանի ազգային շահերին վերաբերող հանդիպում կամ միջոցառում անցկացնելու դեպքում պատրաստ է այցելել Հայաստան:
Հայաստանի իշխանություններն ավելի վաղ չէին բացառել ինչ-որ փուլում այցերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պաշտոնապես հրավիրել էր մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:






































