Խաղաղության Նոբելյան մրցանակի իրանցի դափնեկիր Նարգես Մոհամմադին հիվանդանոց է տեղափոխվել նախորդ շաբաթ ձերբակալության ժամանակ ծեծի ենթարկվելուց հետո, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնել է նրա ընտանիքը:
Ըստ «Նարգես» հիմնադրամի՝ 53-ամյա իրավապաշտպանը դեկտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցում իրենց ասել է, որ իրեն երկու անգամ տեղափոխել են շտապօգնության սենյակ, երբ «քաղաքացիական հագուստով գործակալները հարձակվել են իր վրա՝ մահակներով գլխին և պարանոցին ծանր և կրկնվող հարվածներ հասցնելով»:
Իրանի իշխանություններն այս մասին մեկնաբանություն չեն արել, սակայն հայտարարել են, որ Մոհամմադին ձերբակալվել է Մաշհադ քաղաքում հիշատակի արարողության ժամանակ «սադրիչ արտահայտությունների» համար:
Մոհամմադին Խաղաղության Նոբելյան մրցանակի էր արժանացել 2023-ին՝ Իրանում կանանց ճնշումների դեմ ակտիվ գործունեության և մարդու իրավունքների խթանման համար: Նա իր կյանքի ավելի քան 10 տարին անցկացրել է բանտում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







