«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ։
Նրա թեկնածության հարցի քննարկման ավարտից հետո տեղի է ունեցել քվեարկությունը։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ նշելով, որ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը:
Ալեքսանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62, դեմ՝ 27 պատգամավոր։ Անվավեր քվեաթերթիկ չի հայտաբերվել։
Նստաշրջանի առաջին օրը ԱԺ նախագահ էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ երրորդ օրը Հայկ Կոնջորյանն ընտրվել էր փոխնախագահ։ Վաղը՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ն կքննարկի ընդդիմության թեկնածու Արամ Վարդևանյանի թեկնածության հարցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






