ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ քննարկել է ՀՀ կառավարության և Վատիկանի միջև հարաբերությունների, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության հարցը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության ու ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, կարևորել հումանիտար խնդիրների հասցեագրումը:
Սուրբ Աթոռի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Լևոն XIV պապի գահակալությամբ երկկողմ հարաբերություններն է՛լ ավելի կխորանան ու կամրապնդվեն:
Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Նա հունիսի 19-ին մասնակցել էր նաև ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին:




































