ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը խնդրել է Վաշինգտոնին շարունակել բանակցությունները։ Այս մասին նա հայտնել է Truth Social սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն համաձայնել է խնդրանքին, սակայն միաժամանակ հասկացրել է Թեհրանին, որ հրադադարն «անշրջելիորեն ավարտվել է»։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը խնդրել է մեզ շարունակել բանակցությունները։ Մենք համաձայնեցինք, սակայն միանշանակ հայտարարեցինք, որ հրադադարն ավարտվել է»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Երեկ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարն այլևս ուժի մեջ չէ, և որ Թեհրանի հետ հետագա բանակցություններն անիմաստ են։
Մինչդեռ իրանական բարձրաստիճան աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Թեհրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները՝ Վաշինգտոնի կողմից հնչող սպառնալիքների պատճառով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած նոր ռազմական ագրեսիա կարժանանա նախկինից «ավելի մասշտաբային արձագանքի»։






































