ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին հետախուզության ղեկավար Նիկոլա Լեռների հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ Գրիգորյանն անդրադարձել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններին և դրա շրջանակներում ընդգծել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայման ու առևտրատնտեսական համագործակցության զարգացման համատեքստում:
Կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությանը միտված օրակարգը և նախանշել համագործակցության հետագա ուղիները՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը:
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյի հետ Գրիգորյանը քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները:




































