• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
25 Մայիս 2025 09:48
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Փաշինյանն անվանել է Մինսկի խմբի լուծարման պայմանը և արձագանքել Սահմանադրության փոփոխության մասին Բաքվի պահանջին

Արտաքին քաղաքական,
31 Օգոստոս 2024 21:35
ShareShareShare
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին ադրբեջանական կողմի պահանջը:

«Խաղաղության համատեքստում, կարծում ենք, հնարավոր է նման որոշում կայացնել։ Երբ խաղաղությունը կայացած փաստ դառնա, այդ ձևաչափի գոյությունը կարող է հարցեր առաջացնել։ Խնդիրն այստեղ ժամկետի հարցն է։ Իմ տրամաբանությամբ՝ ընդհանրապես որևէ գործում պետք չէ կառքը ձիուց առաջ դնել և հարց է, թե արդյոք արդյունավետ է և ճիշտ ճանապա՞րհ է այդ թեման քննարկման առարկա դարձնել հիմա։ Կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ պետք է ստանանք»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրել է Բաքվի փաստարկներն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից Երևանի հրաժարվելը խոսում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների, ինչպես նաև այն մասին, որ նմանատիպ պահանջներ պարունակում է ՀՀ սահմանադրությունը:

Նա կրկին շեշտել է, որ Երևանը որևէ տարածքային պահանջ չունի Բաքվի նկատմամբ:

Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կա հղում 1991թ․ պետական անկախության մասին ակտին, որն, իր հերթին, պարունակում է հղում Ադրբեջանի 1918 մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի անկախության հռչակագրին:

«Անկախության ակտի մեջ նշված է, որ այսօրվա Ադրբեջանը 1918-20թթ․ Ադրբեջանի իրավահաջորդն է։ Իսկ 1918-20թթ․ Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են Հարավային և Արևելյան Անդրկովկասը։ 1919թ․ Անտանտին ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ և Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ»,- ասել է նա:

Վարչապետը շեշտել է, որ ի տարբերություն Հայաստանի սահմանադրության՝ Ադրբեջանի մայր օրենքը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Ըստ նրա՝ հայկական կողմը խնդիր է տեսնում դրա մեջ, բայց չի բարձրացնում այս հարցը, քանի որ խաղաղության պայմանագրի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը պայմանագրի դրույթները չկատարելու համար:

«Սա արձանագրվում է, մնացածը պատմություն է: Պատմությունը չես կարող ջնջել»,- ավելացրել է Փաշինյանը:

Հուլիսի 20-ին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։ Նա ընդգծել էր, որ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։

Հունիսի 6-ին Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Նույն օրն Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: ԱդրբեջանԵԱՀԿ Միսկի խումբՀայաստանՆիկոլ Փաշինյան

Առնչվող Նորություններ

ՀՀ ԱԳՆ-ն կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը

ՀՀ ԱԳՆ-ն կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը

24 Մայիս 2025 13:25

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 26-27-ը կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը, որը կմիավորի օտարերկրյա քաղաքական գործիչների, ինչպես նաև գիտական...

ՀՀ ՊՆ և ԱԳՆ ղեկավարները ֆրանսիացի գործընկերներին շնորհավորել են պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

23 Մայիս 2025 19:42

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝...

Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իսրայելին

22 Մայիս 2025 22:38

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության կապակցությամբ: «Վշտացած ենք Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման...

Փաշինյանը Լավրովի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Փաշինյանը Լավրովի հետ քննարկել է ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

21 Մայիս 2025 20:19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր,...

Խաչատուրյանը և Լավրովը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

Խաչատուրյանը և Լավրովը քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

21 Մայիս 2025 19:24

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր,...

Լավրովի հետ խոսել ենք նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. Միրզոյան

Լավրովի հետ խոսել ենք նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. Միրզոյան

21 Մայիս 2025 13:04

Ավելին
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 25-ին

25 Մայիս 2025 07:33
Կաննի La Cinef-ում Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը մրցանակ է շահել

Կաննի La Cinef-ում Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը մրցանակ է շահել

24 Մայիս 2025 23:50
«Պարզ պատահականություն» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

«Պարզ պատահականություն» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին

24 Մայիս 2025 23:25
Ինչո՞ւ է Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումի մասնակցած անձը հրավիրվել ՀՀ․ մի շարք գործիչներ՝ ԱԳՆ-ին

Ինչո՞ւ է Ստեփանակերտում ադրբեջանական ֆորումի մասնակցած անձը հրավիրվել ՀՀ․ մի շարք գործիչներ՝ ԱԳՆ-ին

24 Մայիս 2025 22:24
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն զգուշացրել է ԱՄՆ-ում նախատեսված ժամկետից երկար մնալու հետևանքների մասին

Ծննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել․դեսպանատուն

24 Մայիս 2025 21:41
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն

24 Մայիս 2025 20:32
Էրդողանը հայտնել Է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին

Էրդողանը հայտնել Է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին

24 Մայիս 2025 19:45
ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

Ծաղկաձորում քառանիվի կողաշրջման դեպքի առթիվ 1 անձ է ձերբակալվել․ ՔԿ

24 Մայիս 2025 19:21
Պենտագոնը հեռացրել է ԱՄՆ զորավարժություններին ՀՀ մասնակցության մասին տեղեկատվությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարը սահմանափակել է լրագրողների մուտքը Պենտագոն

24 Մայիս 2025 18:20
Կաննի կինոփառատոնի ժամանակ հոսանքն անջատվել է

Կաննի կինոփառատոնի ժամանակ հոսանքն անջատվել է

24 Մայիս 2025 17:19
Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում ոչնչացվել է Նժդեհի հուշարձանը

Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում ոչնչացվել է Նժդեհի հուշարձանը

24 Մայիս 2025 17:00
Ծաղկաձորում քառանիվի վթարի հետևանքով զոհերը շրջանավարտներ չեն. ՆԳՆ

Ծաղկաձորում քառանիվի վթարի հետևանքով զոհերը շրջանավարտներ չեն. ՆԳՆ

24 Մայիս 2025 16:37
Ֆրանսիական դատարանն արգելել է Դուրովին դուրս գալ երկրից՝ մասնակցելու Օսլոյի Ազատության ֆորումին

Ֆրանսիական դատարանն արգելել է Դուրովին դուրս գալ երկրից՝ մասնակցելու Օսլոյի Ազատության ֆորումին

24 Մայիս 2025 16:06
Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի «կարմիր գծերի» մասով դատարանի կայացրած որոշումը

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի «կարմիր գծերի» մասով դատարանի կայացրած որոշումը

24 Մայիս 2025 15:31
Իրանը ներկայացրել է առաջին օդային տաքսին

Իրանը ներկայացրել է առաջին օդային տաքսին

24 Մայիս 2025 15:16
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

24 Մայիս 2025 14:57

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը Շարժայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների թվում է

24 Մայիս 2025 14:30
Միսաք և Մելինե Մանուշյանների անվան ֆրանսիական դպրոցում տեղի են ունեցել Հայաստանին նվիրված միջոցառումներ

Միսաք և Մելինե Մանուշյանների անվան ֆրանսիական դպրոցում տեղի են ունեցել Հայաստանին նվիրված միջոցառումներ

24 Մայիս 2025 13:59
ՀՀ ԱԳՆ-ն կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը

ՀՀ ԱԳՆ-ն կանցկացնի «Երևանյան երկխոսություն» միջազգային երկրորդ համաժողովը

24 Մայիս 2025 13:25
ՔԿ-ից 590 000 դոլարի հափշտակությունը մանրակրկիտ պլանավորված էր․ գումարի մեծ մասը հայտնաբերվել է

ՔԿ-ից 590 000 դոլարի հափշտակությունը մանրակրկիտ պլանավորված էր․ գումարի մեծ մասը հայտնաբերվել է

24 Մայիս 2025 12:52
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ԶԼՄ-ն հայտնել է Քոչարյանի մոսկովյան այցի մանրամասները

24 Մայիս 2025 12:19

Մարմարիկ գետում հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող երեխայի դին․ ՆԳՆ

24 Մայիս 2025 11:31
«Քաղաքական նպատակ ունի». փաստաբանը՝ Վանեցյանի անվտանգության աշխատակիցների ձերբակալության մասին

Արթուր Վանեցյանին կարող են առաջադրել վարչապետի թեկնածու՝ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացով․ ԶԼՄ

24 Մայիս 2025 11:06
Իշխանությունները կրկին կխոշորացնեն Վաղարշապատի համայնքն ու մարզպետին կնշանակեն քաղաքապետ․ ԶԼՄ

Իշխանությունները կրկին կխոշորացնեն Վաղարշապատի համայնքն ու մարզպետին կնշանակեն քաղաքապետ․ ԶԼՄ

24 Մայիս 2025 10:19
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին
Արցախ

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 25-ին

25 Մայիս 2025 07:33

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում մայիսի 25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

ԿարդալDetails
Կաննի La Cinef-ում Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը մրցանակ է շահել
Մշակույթ

Կաննի La Cinef-ում Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը մրցանակ է շահել

24 Մայիս 2025 23:50

Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմը Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef պաշտոնական մրցութային ծրագրում գրավել է երրորդ մրցանակը,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ