Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:07

Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիային մեղադրել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը խաթարելու մեջ

Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիային մեղադրել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը խաթարելու մեջ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ին տված հարցազրույցում Ֆրանսիային մեղադրել է միջազգային ոլորտում հակաադրբեջանական նախաձեռնությունների և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը խաթարելու մեջ։

«Դրանով Ֆրանսիան ոչ միայն վնասում  է իր և ԵՄ-ի հեղինակությանը, այլև բացասաբար է անդրադառնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջմղման հեռանկարներին, ինչպես նաև խարխլում է Հարավային Կովկասի անվտանգությունը»,- ասել է նա՝ Ֆրանսիային մեղադրելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԵՄ-ում, Եվրախորհրդարանում  և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում իր անդամակցությունը չարաշահելու մեջ։

Նրա խոսքով՝ այսօր Բաքուն և Երևանը մեծ հնարավորություն ունեն մինչև տարեվերջ ավարտին հասցնելու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները։ «Դա կիրականացվի Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով՝ հիմնված հիմնարար սկզբունքների վրա, որոնք արտացոլված են խաղաղության համաձայնագրի նախագծում»,- ասել է Ամիրբեկովը։

Ադրբեջանի նախագահի օգնականն ընդգծել է, որ «3+3» հարթակը երբեք նախատեսված չի եղել որպես կոնֆլիկտային իրավիճակների լուծման հարթակ։ 

Հոկտեմբերի 23-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն և ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը ստորագրել են երկկողմ համագործակցության փաստաթղթեր, որոնք ներառում են պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին զինելու Ֆրանսիայի մտադրություններն անվանել էր Փարիզի փորձ՝ Երևանը «ներքաշելու» «ռազմական արկածախնդրության մեջ»։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հոկտեմբերի 6-ին France TV-ի եթերում ասել էր, որ Հայաստանի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում ուղղված չէ այլ պետությունների դեմ և ունի բացառապես պաշտպանական նպատակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+