Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:57

ՌԴ-ում ՀՀ իշխանություններին «չափազանց վստահող» են անվանել՝ ԵՄ խոստումների հարցում

ՌԴ-ում ՀՀ իշխանություններին «չափազանց վստահող» են անվանել՝ ԵՄ խոստումների հարցում

ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը սպասելի է համարել, որ Եվրահանձնաժողովը դեռ չի կարող նշել Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի ավարտի հնարավոր ժամկետները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Եվրամիության գործելաոճը շատ լավ հայտնի է՝ անդամակցության հավակնորդներից հասնել առավելագույն հավատարմության և զիջումների՝ դրա դիմաց առաջարկելով ոչնչի չպարտավորեցնող հավաստիացումներ «փայլուն հեռանկարների» մասին»,- հայտարարել է Կոսաչովը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում անսպասելի է միայն Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ նման հավաստիացումների նկատմամբ «ոչնչով չհիմնավորված վստահությունը»։

Կոսաչովը հնարավոր այն մոտեցումը, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունները փորձում են օգտվել Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի և մյուս ուժային կենտրոնների մրցակցությունից, «անսկզբունք հաշվարկ» է որակել: Նրա գնահատմամբ՝ այդ հաշվարկը չի արդարանա։

Սեպտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովից վաղ էին համարել մինչև 2029 թվականը ՀՀ-ի հետ առանց վիզայի ռեժիմի մասին խոսելը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում հայտարարել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման հարցը կլուծվի ամենաուշը 2 տարուց, իսկ հուլիսին նշել 2029-ին վիզաների ազատականացման սպասելիքի մասին։ 

Դիտեք նաև՝ 

«Հերթերը շատ են», «մոտ ապագայում ազատականացում չի լինի»․ հարցում՝ շենգեն վիզաների տրամադրման մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+