Հայաստանը երկու տարուց կարող է ազատականացնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը, Շիրակում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման հարցը կլուծվի ամենաուշը 2 տարուց։
Մայիսի 13-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել էր վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի առաջընթացի առաջին զեկույցը։ ԵՄ-ն ընդգծել էր, որ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվելու է մինչև բոլոր պահանջների ամբողջական կատարում։
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկրորդ փուլը մեկնարկել էր ապրիլին, բանակցությունները՝ 2024 թվականից։
Դիտեք նաև՝
«Հերթերը շատ են», «մոտ ապագայում ազատականացում չի լինի»․ հարցում՝ շենգեն վիզաների տրամադրման մասին































