Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:03

Փաշինյանը Մյունխենում տարածաշրջանային ռիսկերի մասին է խոսել և բացատրել Թուրքիա օգնություն ուղարկելու որոշումը

Փաշինյանը Մյունխենում տարածաշրջանային ռիսկերի մասին է խոսել և բացատրել Թուրքիա օգնություն ուղարկելու որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ուկրաինական հակամարտության պայմաններում Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր ռիսկերի մասին: Այս մասին նա ասել է Մյունխենի խորհրդաժողովում կայացած պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահը։

Փաշինյանի խոսքով՝ երկար ժամանակ ամբողջ միջազգային ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և դա նոր ռիսկեր է ստեղծում մեր տարածաշրջանի համար։ «Շատ կարևոր է միջազգային ուշադրություն հրավիրել մեր տարածաշրջանի վրա, քանի որ կան բազմաթիվ ռիսկեր, որոնք պետք է կառավարել», — ասել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին: Նրա խոսքով, հայկական կողմը գտնում է, որ ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները կբարելավեն ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում

Կառավարության ղեկավարը նաև մեկնաբանել է Հայաստանի կողմից երկրաշարժից տուժած Թուրքիա օգնություն ուղարկելը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը միայն մարդասիրական դրդապատճառներ է ունեցել օգնություն և փրկարարներ Թուրքիա ուղարկելիս։ «Գործընթացում մենք տեսնում ենք բավականին դրական արձագանք թուրքական կառավարության կողմից, և եթե այդ քայլը ունենա նաև քաղաքական արդյունքներ, ապա ավելի լավ է, բայց մեր նախնական մոտիվացիան զուտ մարդասիրական էր», — ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ մինչ երկրաշարժը Երևանն ու Անկարան քաղաքական երկխոսություն էին վարում հատուկ ներկայացուցիչների միջոցով և կարծիք հայտնել, որ այդ երկխոսությունը շատ կարևոր էր մթնոլորտ ստեղծելու համար, որտեղ որոշում կայացվեց օգնություն ուղարկել Թուրքիա:

«Մենք պատրաստ ենք առաջ գնալ, որովհետև կարծում ենք, որ իսկապես Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և մեր սահմանի բացումը շատ դրական կլիներ ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի, այլև միջազգային իրավիճակի տեսանկյունից», — հայտարարել է Փաշինյանը:

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+