ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ անդրադարձել է Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներին։
«Մևլութ Չավուշօղլուի հետ մեր հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացը և վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը առաջ մղելու այդ գործընթացն առանց նախապայմանների, որպեսզի վերջնարդյունքում այն պսակվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ»,- հայտարարել է Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն արդյունավետ էր համարել հայկական կողմի հետ կայացած բանակցությունները։ «Շարունակվում է այն քայլերի քննարկումը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել մեր հարաբերությունների լիակատար կարգավորման համար»,- ասել էր Չավուշօղլուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







