Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Կառավարությունների ղեկավարները նաև քննարկել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ խնդիրները, չորեքշաբթի հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցերը։ Քննարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գերակա համատեղ խնդիրները: Միխայիլ Միշուստինն ու Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ են փոխանակել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ», — ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Միշուստինը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Բացի այդ, Ռուսաստանի կառավարության ղեկավարն այդ օրը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







