Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:32

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

ՌԴ անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որով անցնում էր Ուկրաինան 2013-2014 թվականներին։

«Եվ այստեղ պետք է լրջորեն մտորել, որպեսզի չպատահի այն, ինչ պատահեց Ուկրաինայում»,- Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ասել է նա «Վեստի»-ին:

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցից հետո։

Լարվածության երկրորդ ալիքը տեղի էր ունեցել քարոզարշավի ժամանակ, երբ եվրոպական լրատվամիջոցներնը սկսել էին տեղեկություններ հրապարակել և Ռուսաստանին մեղադրել նախընտրական գործընթացին միջամտելու փորձի մեջ, իսկ իշխանության ներկայացուցիչները մեջբերել էին այդ տեղեկությունները։

Մոսկվան հայտարարել էր, որ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական իշխանությունների կուրսի ֆոնին Երևանը պետք է կողմնորոշվի՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ ոչ։ ՌԴ-ից ընդգծել են, որ 2025 թվականի հունվարին Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծի ընդունումը վկայում է Հայաստանի կողմից եվրոպական ուղղության ընտրության մասին։ Բացի այդ, ռուս պաշտոնյաները նշել էին ԵՄ-ի հետ մերձեցման ռիսկերը, որոնց թվում են գազի արտոնյալ գնի չեղարկումը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր սառեցումը։

Միևնույն ժամանակ, մի շարք հայկական մթերքներ չեն անցել Ռուսաստանի վերահսկող մարմինների ստուգումը, և այդ ապրանքների ներկրումն արգելվել է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+