Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:44

Ղազախստանի հետ լոգիստիկ լուծումներ գտնելը մեծ հնարավորություններ է տալիս. Մհեր Գրիգորյան

Ղազախստանի հետ լոգիստիկ լուծումներ գտնելը մեծ հնարավորություններ է տալիս. Մհեր Գրիգորյան

Ղազախստանի հետ լոգիստիկ լուծումներ գտնելը շատ մեծ հնարավորություններ է տալիս, այս մասին Աստանայում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

«Հայաստան-Ղազախստան և՛ առևտրային հարաբերությունները, և՛ նաև տրանզիտ պոտենցիալը շատ մեծ են, և դրանք պետք է օգտագործվեն»,- նշել է նա։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ այլընտրանքային լոգիստիկ ուղիների, այդ թվում՝ երկաթուղային և օդային, ստեղծումը կարևոր խթան կհանդիսանա տնտեսական կապերի ակտիվացման համար։ Որպես օրինակ՝ փոխվարչապետը նշել է ցորենի ներկրումը, որը ցույց է տվել այլընտրանքային մատակարարումների կարևորությունը։

Անդրադառնալով TRIPP-ի, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին, Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս ընդգծել է` դրանք տարածաշրջանային շատ լուրջ նշանակություն ունեն։

«Երբ մենք այդ նախագծերն ավարտին հասցնենք, կզգաք, թե տարածաշրջանում ինչ ադապտացիաներ են տեղի ունենում լոգիստիկ իմաստով։ Անհնարին է, որ լոգիստիկ մեծ նշանակություն չունենա «Խաղաղության խաչմերուկը» տարածաշրջանային իմաստով»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Խաղաղության խաչմերուկի» շահառու կլինի նաև Ղազախստանը։ 

Գրիգորյանը հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրները ստորագրելու են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց տնտեսական հարցերին առնչվող մասը բավական կարևոր նշանակություն կունենա։

Ղազախստանի «Ակորդա» նստավայրում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը, վերջինս պարգևատրել էր Փաշինյանին Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով։ Կողմերը քննարկել էին հարաբերությունների զարգացումը մինչև ռազմավարական գործընկերության, Երևան-Աստանա ուղիղ ավիաչվերթերի գործարկման վերաբերյալ և այլ հարցեր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+