Խորհրդարանական ընտրություններից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կարող է փոխվարչապետ նշանակվել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հաջողությունից հետո Խուդաթյանը պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի և մերձավորների ներկայությամբ խոսել է փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը սխալ կլինի, քանի որ նա ղեկավարում է ՏԻՄ-երը, մարզպետներին ու գլխավոր «ձայն բերողն» է:
Մամուլը նոյեմբերի 18-ին գրել էր, որ Վաղարշապատում հաղթելը շատ կարևոր էր Խուդաթյանի համար, քանի որ ձախողման դեպքում նա այլևս չէր շահի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունը, իսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մարզային պատասխանատուի դերը Փաշինյանը նրան է վստահել:


























