«Մեր ձևով» շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը կոչ է արել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին ներողություն խնդրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վերաբերյալ հայտարարությունների համար։
Շարժման ներկայացուցչի խոսքով՝ հակառակ դեպքում պատգամավորը, ինչպես իր կուսակից գործընկերները, ստիպված կլինի դա անել դատարանում։
ՔՊ պատգամավորը Factor TV-ում պնդել է, որ ՀԷՑ-ի պաշտոնյաները, իբր, բանակցություններ են վարել խոշոր ընկերությունների հետ՝ էլեկտրաէներգիայի սպառման պարտքերը կրճատելու համար՝ «փայի» դիմաց։
«Մեր ձևով» շարժումը հոկտեմբերի 21-ին պահանջել էր իշխանական համարվող լրատվամիջոցներից հերքել տարածած զրպարտությունը։





































