Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել մայիսի 8-ին։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել էր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Որպես անձնական երաշխավոր դատարան էին ներկայացել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 13։00։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







