Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդլայնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմը, համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։
Հանձնաժողովն ունի 22 անդամ, նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նոր անդամներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը և ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Անահիտ Շիրինյանը:
Հանձնաժողովն ստեղծվել էր հոկտեմբերի 8-ին՝ Փաշինյանի որոշմամբ։ Սկզբում այն բաղկացած էր 19 անդամից՝ ԱԳՆ, ՆԳՆ, ԱԱԾ, ՏԿԵՆ, վարչապետի աշխատակազմի, Արդարադատության, Էկոնոմիկայի , Ֆինանսների նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի, Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից, ընդգրկված է նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







