Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:07

ԶԼՄ-ն հայտնել է, թե որ ընկերությունն է իրականացրել հոգևորականների ձայնագրությունը

ԶԼՄ-ն հայտնել է, թե որ ընկերությունն է իրականացրել հոգևորականների ձայնագրությունը

Հոգևորականների՝ համացանցում հայտնված ձայնագրությունն իրականացրել է Equal Rights and Independent Media` Հավասար իրավունքներ և անկախ լրատվամիջոցներ ընկերությունը (ERIM)՝ ՀՀ կառավարության հետ միասին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հոկտեմբերի 17-ին տարածվել էր զրույցի ձայնագրություն, որում, ենթադրաբար, Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին հոգևորական Աղան աբեղա Երնջակյանի միջև զրույցն է։

Թերթը նշել է, որ կառավարությունն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում է օտարերկրյա կազմակերպությունների հետ։ Ըստ ԶԼՄ-ի տվյալների՝ մեսիջները հանրությանը հասցնելու մանրակրկիտ ծրագիր է մշակվել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ նյութեր, ռեսուրսներ, ERIM ընկերությունը մոդելավորել է արշավը։

Ըստ օրաթերթի՝ այս ընկերության փորձագետների խորհրդատվությամբ են նաև կառավարությունում եկել համոզման, որ առաջիկա ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ է նախ «հաղթել» եկեղեցուն, և դա պետք է անել մինչև նախընտրական փուլը։

Այս ընկերությունն իրականացնելու է նաև Proelect նախագիծը՝ խորհրդարանական ընտրությունների շրջանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու համար», ֆիլմ է նկարահանելու եկեղեցու դեմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագրի» պայքարի մասին։

Մայր Աթոռից հրապարակված ձայնագրության մասին շեշտել էին, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ»։

Գարեգին Բ-ն հոկտեմբերի 19-ին ընդգծել էր, որ Հայ եկեղեցին անսասան է իր առաքելության մեջ՝ չնայած իշխանությունների հակաեկեղեցական գործողություններին: Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին մեղադրանքների նոր ալիք էր բարձրացրել Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հասցեին և հայտարարել, որ «կյանքը կդնի՝ եկեղեցին սեռական մոլագարներից ազատելու համար»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+