Երևանի և Նեապոլի քաղաքապետարանները բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, հայտնել է Երևանի քաղաքապետարանը:
Կողմերը նշել են, որ ստորագրված փաստաթուղթը կարևոր հիմք է համատեղ ծրագրեր իրագործելու և կուտակված փորձը փոխանակելու համար:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Նեապոլի պատմական կենտրոնում Սան Գրիգորիո Արմենո անունով փողոցը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ում մասունքները պահվում են նույնանուն եկեղեցում: Նրա համոզմամբ՝ համաձայնագիրը քաղաքների միջև նոր համագործակցության սկիզբ կդառնա:
Հոկտեմբերից մեկնարկել է Երևան-Նեապոլ ուղիղ չվերթը, հիշեցրել է քաղաքապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







