ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ընթացիկ ու հետագա աշխատանքները, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Սոբհանին ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Միրզոյանը դեսպանին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված «Բարեկամության» շքանշանը՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







