Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:10

ԱՄՆ-ն չի վերահսկելու Սյունիքով անցնող ճանապարհը․ ԱԳ նախարար

ԱՄՆ-ն չի վերահսկելու Սյունիքով անցնող ճանապարհը․ ԱԳ նախարար

ԱՄՆ-ն չի վերահսկելու TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով անցնող երթուղու հատվածը, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Որևէ երրորդ կողմ այդ հատվածում վերահսկողություն չի ունենալու։ Վերահսկողությունը, անվտանգությունը հոգալը ՀՀ գործառույթներն են։ Սա չի վիճարկվում, և սրա մասին այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- ասել է նա։

Միրզոյանը նաև նշել է, որ 99 տարվա մասին խոսակցություններն «առայժմ որևէ աղերս չունեն իրականության հետ»։

«Ուզում եմ նորից շեշտել՝ պայմանավորվածություն կա այն բաների մասին, որը գրված է և հրապարակված։ Ժամկետ, որևէ այլ տեխնիկական մանրամասներ դեռ պետք է քննարկվեն»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ հողի սեփականությունը չի կարող վիճարկվել։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ տնտեսական օգուտներից բացի նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով ենթակառուցվածքների կառուցումը երկրի համար անվտանգության լրացուցիչ երաշխիք է։

«Դրանք այսօրվա աշխարհում թիվ մեկ անվտանգային երաշխիքն են»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ այս երաշխիքներն ավելի լուրջ են, քան ռազմական երաշխիքները:

Միրզոյանը նշել է, որ Հայաստանով անցնող երթուղու երկայնքով կարող են կառուցվել ճանապարհ, երկաթուղի, նավթատար և գազատար: Նա հավելել է, որ դրանց կառուցման պայմանները կքննարկվեն ապագայում:

Հարցին, թե արդյոք երկու երկրների տարածքներում ապաշրջափակումը տեղի կունենա միաժամանա՞կ, նախարարը նշել է, որ Ադրբեջանի ենթակառուցվածքները հիմնականում պատրաստ են դրան, իսկ Հայաստանի դեպքում երկրի հարավում գտնվող երկաթուղին պետք է կառուցվի զրոյից:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հայ մաքսային աշխատակիցները կստուգե՞ն Հայաստանով անցնող երթուղով երթևեկող Ադրբեջանի քաղաքացիներին, Միրզոյանը նշել է, որ կողմերը փոխադարձաբար հասանելիություն կունենան միմյանց ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքով անխոչընդոտ կապ կունենա Նախիջևանի հետ՝ փոխադարձ առավելություններով հայկական կողմի համար միջազգային և ներքին տրանսպորտային շարժման մեջ: Միրզոյանը շեշտել է, որ հաղորդակցությունների փոխադարձ ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագրերը համալիր բնույթ ունեն, և բաղադրիչներից մեկը չիրականացնելը կհանգեցնի ամբողջ համաձայնագրի չեղարկմանը:

Նախարարը մեկնաբանել է նաև Բաքվի կողմից Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջների հարցը: Նրա խոսքով՝ նման հարց Վաշինգտոնում չի քննարկվել: Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կիսում Բաքվի դիրքորոշումը Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Վաշինգտոնում մենք դա չենք քննարկել, այս մասին նոր պայմանավորվածություն չկա։ Մենք որևէ երկրի առջև մեր Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չենք ստանձնել։ Մենք ինքներս մեր Սահմանադրությունը փոխելու մասին խոսել ենք դեռ 2018 թվականից»,- ասել է նա:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+