Վարչապետի որոշմամբ ստեղծվել է «Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման» հանձնաժողով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Աղաջանյանի խոսքով՝ հանձնաժողովի նպատակը ՀՀ կառավարության կրթական և մշակութային առաջնահերթություններից բխող միջոցառումների կազմակերպման ռազմավարության մշակումն է:
«Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում մենք կունենանք իրենց բովանդակությամբ իրապես տարբերվող միջոցառումներ: Ի դեպ, հանձնաժողովի կազմը դեռ աշխատանքային խմբի ձևաչափով իրականացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցին նվիրված միջոցառման գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքները և այժմ զբաղված է հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներով»,- գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







