Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:15

«Կվերադառնան», «Փաշինյանը չի ուզում»․ քաղաքացիները՝ գերիների հարցը պայմանագրում չներառելու մասին

«Կվերադառնան», «Փաշինյանը չի ուզում»․ քաղաքացիները՝ գերիների հարցը պայմանագրում չներառելու մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստում Բաքվում պահվող հայ գերիների հարցն ընդգրկված չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում անդրադարձել էր համաձայնագրի նախագծում գերիների հարցի բացակայությունը՝ ասելով, որ 2022 թվականից ի վեր Հայաստանի իշխանությունները «լրջագույն ջանքեր» են գործադրել այս կետը համաձայնագրի տեքստում ներառելու համար, բայց որոշել են դա չանել, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե գերիների վերադարձի հարցը կորոշվի համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։

Armenia Today-ի նկարահանող խումբը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ, ըստ իրենց, այդ հարցը չի ընդգրկվել պայմանագրում, համաձա՞յն են վարչապետի գնահատականի հետ, և ինչպե՞ս են վերաբերվում հարցի բացակայությանը:

Քաղաքացիներից ոմանք կարծում են, որ գերիների հարցն ամենակարևորն է։ Հարցվածներից մեկի խոսքով՝ «մեր ազգի համար են նրանք հայտնվել Ադրբեջանում»։ 

«Խաղաղությանը ևս չեմ հավատում, քանի որ հայն ու թուրքը երբեք միասին չեն կարող ապրել»,- ասաց նա։ 

Մյուս քաղաքացին նշեց, որ գերիների հարցն ամենաբարձր մակարդակով քննարկվում է և հույս հայտնեց, որ նրանք կվերադառնան, սակայն ժամանակ է հարկավոր։ 

Հարցվողներից մեկի խոսքով՝ կարելի էր գոնե փորձել գերիների հարցը ներառել պայմանագրում։ 

«Ժամանակին երկու ձեռքով եմ նրանց ձայն տվել, սակայն սա դավաճանություն է, նողկանք եմ ապրում, սա ոչ մի լավ բանի չի տանի մեր երկրին։ Ալիևը չի ստորագրի։ Այս ճանապարհն էլ շատ վատ է մեր երկրի համար»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ 

Հարցվողներից մեկը համոզմունք հայտնեց, որ հարցը կլուծվի, երբ «վարչապետը ցանկանա»։ Մյուսը դժգոհություն հայտնեց, որ գերիների հարցը չի ներառվել։ 

«Ալիևի ու Էրդողանի ասածներն են անում, դրա համար էսպես խեղճացել ենք։ Գերիների հարցն էլ կարող էին ներառել»,- ասաց քաղաքացին։ 

Հարցվող քաղաքացիներից մեկը վստահություն հայտնեց, որ գերիները կվերադառնան։ Մյուսն էլ ընդգծեց, որ ցանկություն ունենալու դեպքում կարող էին գերիների հարցը ներառել։ Ոմանք ել կարծիք հայտնեցին, որ այդ դեպքում պայմանագիրը չէր ստորագրվի։ 

«Մենք հետևողական չենք, այդ խաղերից ո՞վ է գլուխ հանում, որ մենք հանենք։ Այդ քայլերի հետևում կան ուժեր, որոնք թույլ չեն տալիս»,- ասաց քաղաքացիներից մեկը։ 

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+