Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:38

100 անգամ հանգստացրել եմ․ վարչապետը՝ Լավրովի հայտարարության մասին

2018 թվականի մայիսից մինչև օրս բազմիցս այդ հարցին պատասխանել եմ: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  արձագանքելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ԼՂ բանակցային սեղանին առկա է փուլային փոխզիջումների վերաբերյալ փաստաթուղթ, որը բանակցվում է, թե՝ ոչ։

«Այսօր ևս այդ հարցին պատասխանեցի, ևս մեկ անգամ այդ հարցին պատասխանելու անհրաժեշտություն չեմ գտնում: Դուք կարող եք իմ նախորդ բոլոր հայտարարությունները վերցնել, և այնտեղ կգտնեք իմ հաստատումը: Այսինքն՝ ես մեր դիրքորոշումն եմ հաստատել և ասել եմ՝ սա մեր դիրքորոշումն է, որը գոյություն ունի անկախ երկրագնդի վրա գոյություն ունեցող մյուս դիրքորոշումներից: Եվ երկրագնդի վրա գոյություն ունեն դիրքորոշումներ, որոնք իրենք էլ իրենց համար գոյություն ունեն: Իսկ ձեր տված հարցին ես բազմիցս անդրադարձել եմ: Ինձ ոչ թե դժվար է նույն պատասխանները կրկնել, այլ ես բազմիցս եմ անդրադարձել դրան: Ես կարծում եմ՝ բանը մի անգամ են հարցնում: Նույն հարցը ունի նույն պատասխանը, իմ պատասխանը նույն հարցին նույնն է: Եթե այլ պատասխան լինի, դուք այդ պատասխանի մասին կիմանաք»,- ասաց Փաշինյանը:

Տիգրան Ուրիխանյանը կրկնեց հարցը՝ բանակցվե՞լ է նման փաստաթուղթ, թե ոչ:

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե իմ «ոչ»-ը պետք է հանգստացնի, ուրեմն ես նախորդ մեկ ու կես տարում բազմիցս հանգստացրել եմ անհանգստացողներին: Բայց հիմա, եթե այդ «ոչ»-ը չի հանգստացնում, կարող է հաջորդ պահին էլի հանգստացնելու կարիք լինի: Ես ասում եմ՝ հարյուր անգամ հանգստացրել եմ, կներեք, պատասխանել եմ հարցին»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+