Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:20

ՀԿՀ-ն Ռուբեն Վարդանյանին և նրա կնոջը կրթական տեսլականի մրցանակով կպարգևատրի

ՀԿՀ-ն Ռուբեն Վարդանյանին և նրա կնոջը կրթական տեսլականի մրցանակով կպարգևատրի

Հայ կրթական հիմնադրամը (ՀԿՀ) սեպտեմբերի 7-ին Կալիֆոռնիայի Բևեռլի Հիլզում կայանալիք կազմակերպության 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և նրա կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին կպարգևատրի կրթական տեսլականի մրցանակով։

«Զոնաբենդը կընդունի մրցանակն ընտանիքի անունից, քանի որ Վարդանյանն այժմ գերության մեջ է Բաքվում՝ Արցախին մատուցած իր աշխատանքի և ծառայության համար», ասվում է հայտարարության մեջ։

Մրցանակը ճանաչում է նրանց ներդրումը համաշխարհային կրթության մեջ և նրանց կարևոր դերը «UWC Դիլիջան»-ի՝ Հայաստանում առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցի հիմնադրման գործում։

Խորհրդի նախագահ Զոնաբենդի և Վարդանյանի ղեկավարությամբ «UWC Դիլիջան»-ը դարձել է միջմշակութային կրթության առաջատար կենտրոն՝ օգնելով Հայաստանին առաջ մղել համաշխարհային կրթական դաշտի առաջատար դիրքերում։

Հաստատությունը հյուրընկալել է ուսանողների 125 երկրից և զգալի ազդեցություն է ունեցել Դիլիջանի տնտեսության վրա՝ ստեղծելով ավելի քան 2000 տեղական աշխատատեղ և ներգրավելով համայնքին կրթական և սոցիալական նախաձեռնություններում։

ՀԿՀ-ն հիշեցրել է, որ Վարդանյանի և Զոնեբենդի բարեգործական գործունեությունը տարածվում է «UWC Դիլիջան»-ից շատ ավելի հեռու։ Միասին նրանք հիմնադրել են RVVZ ընտանեկան, IDeA բարեգործական և Scholae Mundi հիմնադրամները, որոնք համաշխարհային մասշտաբով կենտրոնանում են կայուն զարգացման և կրթական նախաձեռնությունների վրա։

Վարդանյանը մեծ ազդեցություն է ունեցել սոցիալ-տնտեսական զարգացման վրա այնպիսի նախագծերի միջոցով, ինչպիսիք են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST): Նա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է կրթության և համայնքի զարգացման գործում իր ներդրման համար, այդ թվում՝ ստացել է AIB նախագահական և Common Ground Awards մրցանակները։

2014 թվականին Զոնաբենդը պարգևատրվել էր Հայաստանի նախագահի կողմից «Բարեկամության» շքանշանով, իսկ 2024 թվականին՝ Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) մրցանակով՝ Հայաստանում կրթության զարգացման գործում իր նշանակալի ներդրման համար։

Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բաքվի բանտում պահվող արցախյան ռազմական և քաղաքական ղեկավարության գործը փոխանցվել էր դատարան։ Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր փաթեթ էին առաջադրել, որով նրան սպառնում է ցմահ ազատազրկում: 2024-ի դեկտեմբերի 28-ին Բաքուն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկել էր զինվորական դատարան։

Բաքուն 2024-ի հունվարին հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակումից հետո։ Նրանց թվում Արցախի նախկին ղեկավարներն են։ 2023-ի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԱՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+