Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:25

Գերեզմանաքար արցախցիների իրավունքների վրա. Աբրահամյանը՝ վաշինգտոնյան համաձայնագրերի մասին

Գերեզմանաքար արցախցիների իրավունքների վրա. Աբրահամյանը՝ վաշինգտոնյան համաձայնագրերի մասին

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախաստորագրված խաղաղության համաձայնագրի նախագիծը կդառնա «գերեզմանաքար» Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների վրա։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Վերաքննիչ վարչական դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կնքված համաձայնագրերը պայմաններ են ստեղծում ապագայում այն մարդկանց հետապնդման համար, ովքեր կբարձրացնեն արցախցիների այլ իրավունքների վերականգնման հարցերը։

«Երբ կարդում ես հայտարարությունները և պայմանագրի նախագիծը, տեսնում ես, որ դրանք ամբողջության մեջ ներկայացնում են ադրբեջանական առաջնահերթությունները, թուրքական երազանքները, ռեգիոնալ դիմակայությունում Ռուսաստանի նկատմամբ տարբեր արևմտյան երկրների առավելությունները և այլն։ Այդտեղ բացակայում է Հայաստանի Հանրապետությունը», — ասել է պատգամավորը։

Աբրահամյանը չի բացառել, որ Հայաստանի իշխանությունները չեն մասնակցել համաձայնագրի տեքստի մշակմանը, և որ բանակցությունների ընթացքում նրանց շահերը ներկայացրել են երկրորդ և երրորդ կողմերը։ Հետևաբար, ըստ նրա, փաստաթղթում ներառված չեն գերիների ազատ արձակման կամ հայերի Արցախ վերադարձի հետ կապված հարցեր: «Ավելին, հիմքեր են ստեղծված, որպեսզի հետագայում հետապնդումներ իրականացվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր բարձրաձայնում են Արցախի հարցը, հավաքական վերադարձի հարցը, արցախցիների իրավունքների վերականգման հարցը և այլն», — հավելել է նա:

Պատգամավորը նաև մեկնաբանել է Սյունիքով անցնող ճանապարհի հետ կապված հույսերը և ընդգծել է, որ դրա բացումը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ համաձայնագրի հիմնական դրույթների վերաբերյալ տարածվում են միայն ստեր և մանիպուլյացիաներ:

«Ասում էին, որ ինչ ռեժիմ գործի Հայաստանի տարածքում՝ պայմանական այդ 42 կմ-անոց երթուղու, դա գործելու է նաև Ադրբեջանի հատվածում։ Նման բան գոյություն ունի՞։ Նման բան գոյություն չունի: Վաշինգտոնյան հայտարարությունները ցույց տվեցին, որ իրականության մեջ այդ բոլոր հարցերը, որտեղ փայատեր են Ադրբեջանը և ԱՄՆ-ը, վերաբերում են միայն Հայաստանի տարածքին։ Այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնող այդ երթուղում բոլորը փայատեր են Հայաստանից առավել, իսկ մնացած հատվածներում՝ Նախիջևանի հատվածում, Ադրբեջանի հիմնական մասում, ոչ մի բան հայելային ձևով չի գործում»,- ասել նա:

Պատգամավորի խոսքով՝ Վաշինգտոնի համաձայնագրերը կարող են համապատասխանել տարբեր երկրների շահերին, բայց ոչ Հայաստանի: Մյուս կողմից, սա միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է ձեռնտու, նշել է Աբրահամյանը։ Նա պնդել է, որ իշխանություններին միայն մի փաստաթուղթ է պետք, որն ընտրական փուլում կներկայացվի որպես հաջողության խաղաքարտ և հնարավորություն կտա նրանց վերարտադրվել։ Աբրահամյանի համոզմամբ՝ ինչպես 2021 թվականին, այնպես էլ հաջորդ տարի նախընտրական հիմնական դիլեման կլինի «խաղաղության և պատերազմի» միջև ընտրությունը։ Նա հավելել է, որ իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում, որ զիջումների են գնացել և տարածքներ են հանձնել՝ ձգտելով միայն ունենալ նախապես ստորագրված խաղաղության համաձայնագիր։

Պատգամավորը շեշտել է, որ Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանությունը պետք է դառնա հայ հասարակության առողջ հատվածի կյանքի կարևոր մասը։ «Իշխանությունը յուրաքանչյուրի մասով աշխատում է, որպեսզի Հայաստանում ազատ խոսքը պարզապես մահանա, և ամեն ինչ անում է, որպեսզի առհասարակ ընդդիմադիր խոսքը Հայաստանում որևէ դեր կամ արժեք չունենա։ Դա կլինի մարդկանց ազատությունից զրկելու ճանապարհով, դա կլինի սպառնալիքների կամ մեկ այլ դրսևորմամբ՝ իր համար արդեն կարևոր չէ», — ասել է նա։

Աբրահամյանը նշել է, որ քննիչների և դատավորների վարքագիծը կառավարության քաղաքականության մի մասն է։ Կառավարությունն էլ իր հերթին փորձում է հարձակվել յուրաքանչյուրի վրա, ով ցանկացած ձևով արտահայտում է կառավարության մոտեցումներին հակասող դիրքորոշումներ՝ օգտագործելով ամենակոշտ մեթոդները։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+