Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:25

Սպառնալիքի լեզուն մեզ համար անընդունելի է․ Հայրապետյան

Անհնար է  հայկական կողմին սպառնալիքի ներքո հարկադրել հետքայլ կատարել անվտանգության հետ առնչվող խնդիրներից: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը:

Պատգամավորը հիշեցեց, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդես է եկել հայտարարությամբ, թե ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բարձրացել է: «Որևէ մեկի համար նորություն չեն Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները: Մենք դրա ականատեսն ենք եղել տարիների շարունակ: Մի կողմ թողնենք, որ դա հստակ քարոզչական բնույթ ունի: Մյուս կողմից ուզում եմ վերահաստատել այն դրույթը, որ չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ՝ ատրճանակի սպառնալիքի ներքո, և ընդհանրապես սպառնալիքի և սպառնալիքի կիրառման լեզուն մեզ համար անընդունելի է»,-ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ Ադրբեջանը շատ ավերածություններ է արել, ոչնչացրել հայկական հուշարձաններ: Այդ ճակատագրին է արժանացել նաև Նելսոն Ստեփանյանի արձանը Շուշիում, 1988-ին Գանձակում ոչնչացվել է նաև Մարշալ Բաղրամյանի կիսանդրին: Պատգամավորը նկատեց, որ հենց այդ դրվագները հստակ ցույց են տալիս այլատյացության ամբողջական սպեկտրը:

«Հարսանիք լեռներում» հայտնի օպերացիան և դրանում ամբողջական քաջության դրսևորումը հստակ ցույց է տալիս մեր անփոփոխ և անզիջում դրսևորումը մեր կենսական անվտանգությանը վերաբերվող հարցերին: Եվ ցանկանում եմ նշել, որ այդ քաջությունը վստահորեն փոխանցվել է նաև հետագա սերունդներին: 2016-ի ապրիլին դա մեկ անգամ ևս ի ցույց դրվեց: Դա մեկ անգամ ևս փաստում է, որ մեզ համար սպառնալիքի լեզուն անընդունելի է, և որևէ ձևով չի կարող դրա ներքո հարկադրել մեզ հետքայլ կատարել մեր անվտանգության հետ առնչվող խնդիրներից»,-եզրափակեց Հայրապետյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+