ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 5-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ կառավարության կողմից ուսանողներին տրամադրվող վարձավճարների փոխհատուցման ծրագրին։
«ՄՈԳ-երի հետ կապված այնպիսի բարձր շեմ եք դրել… Առանց այդ էլ նման մոգ ունեցողը գերազանցիկ է, բարձր առաջադիմություն ունի և հիմնականում օգտվում է անվճար համակարգից: Հիմա էս ֆորսմաժորային իրավիճակը կապ ունի առաջադիմության հետ, այսինքն` եթե բարձր առաջադիմություն չունի, ուսման վարձերի զեղչման խնդիր չունի»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` այդ մոտեցումն անարդար մոտեցում է ուսանողների հանդեպ:
«Ասում եք անտոկոս վարկ, բա մայր գումարը որտեղից են վճարելու էն ուսանողները, որոնց ծնողները չեն աշխատում ստեղծված վիճակում»,- ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







