Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:33

Իրանը քննադատում է Ադրբեջանին Իսրայելի հետ համագործակցության համար

Իրանը քննադատում է Ադրբեջանին Իսրայելի հետ համագործակցության համար

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանում Պակիստանի ներքին գործերի նախարար Սաիդ Մոհսին Նաքվիի հետ հանդիպման ժամանակ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին, հաղորդում է IRNA գործակալությունը։

«Դուք սերտ հարաբերություններ ունեք Ադրբեջանի հետ, բայց, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ադրբեջանական պետությունը քայլեր է ձեռնարկում, որոնք հակասում են իսլամական աշխարհի տեսակետներին»,- ասել է նա:

Գործակալության փոխանցմամբ՝ Վելայաթին Բաքվին մեղադրել է Ալ-Ջուլանիի և Իսրայելի միջև միջնորդ լինելու, ինչպես նաև Իսրայել նավթ արտահանելու համար։

Հունիսի 27-ին ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել էր, որ փոքր քանակությամբ ԱԹՍ-ներ Իրանի տարածք են մտել հարևան երկրների տարածքով։ Նա հավելել էր, որ հետախուզական տվյալների հիման վրա դիմել են Ադրբեջանին: Ադրբեջանի ԱԳՆ-ն նույն օրը հերքել էր Սոբհանիի այն հայտարարությունները, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է Իրանի դեմ հարձակման համար։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևին հունիսի 26-ի հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր Իրանի և Իսրայելի հակամարտության ընթացքում Ադրբեջանի տարածքում իսրայելական անօդաչու թռչող սարքերի թռիչքի մասին հաղորդագրություններն ստուգելու անհրաժեշտության մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+