Կադրերի նշանակումների վերաբերյալ որոշումները կայացնելու եմ մայիսի 21-ից հետո՝ ստանձնելով երկրի ղեկավարի՝ նախագահի պաշտոնը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Երբ հստակ որոշումներ լինի, ես ներկայացնելու եմ դրանց մասին՝ հիմնավորելով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը և նրանցից եղած սպասելիքները։ Բոլոր նշանակված պաշտոնյաները պետք է լինեն թափանցիկ, բաց, շփվող և իհարկե արհեստավարժ։ Ինչ վերաբերում է իմ հետագա գործունեությանը, ես ուզում եմ նշել, որ հանրային հաշվետվողականությունը լինելու է իմ գործունեության հիմնական տեսակներից մեկը»,-նշել է Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







