Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկում է մայիս ամսին 100,000 դրամ տալ յուրաքանչյուր ընտանիքի, իսկ թոշակառուներին հավելյալ թոշակ։ Այսօր ԱԺ արտահերթ նիսում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե ինչու կառավարությունը վերջին տարիների խնայողություններից, որտեղ հարյուր միլիարդ դրամ գումար կա, չի ցանկանում աջակցել քաղաքացիներին։
«Ժողովրդի փողից ինչու չեք աջակցում ՀՀ ժողովրդին»,-հարցրեց նա՝ նշելով, որ իրենք այս հարցը բարձրացրել են, փողի տեղը ցույց են տվել, ցույց են տվել միջազգային փորձը:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պատգամավորի հետևողականությունը լավ է, բայց այդ հարցին պատասխանն արդեն ստացել է: «Տպավորություն է ստեղծվում, որ ձեզ հետաքրքրում է այդ հարցի ձևակերպման գործընթացը»։
Ջանջուղազյանը նշեց, որ 100 միլիարդ դրամ կառավարությունը իր տրամադրության տակ չունի, իսկ ինչ վերաբերում է սոցիալապես անապահով խմբին, դրա ճանապարհը այն է, ինչը ընտրվել է՝ միջոցառումներով, թիրախավորված, հասցեական աջակցությունն է:
Էդմոն Մարուքյանն արձագանքեց Ջանջուղազյանի դիտարկմանը՝ նշելով, որ չգիտի ինչ թիրախայնության ասին է խոսքը, երբ վարչապետՆ ասում է, որ չենք կարողանում տեղորոշել կարիքավորին։ Պատգամավորը կոչ արեց իրար հետ գոնե քննարկել, որ խոսքերը համընկնեն։
Դիտարկանն ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ արձագանքում է հարցերին այնպես, ինչպես ճիշտ է գտնում: «Ես ասում եմ այդ պատասխանը հնչել է ոչ մեկ անգամ, դուք ուղղակի պատասխանի ձեր վարկածը ունեք և ձեզ դուր չի գալիս այն պատասխանը, որը հնչում է»,-ասաց նա և նշեց, որ ինքը վարչապետի ասածին հակառակը չի ասում, այլ ընդհակառակը, շեշտում է, որ ցանկանում են, որ աջակցությունը հասցեական լինի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







