ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց ԱԺ-ում իր ու Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած վիճաբանության համար:
«Հարգելի հայրենակիցներ, ես ուզում եմ հայցել ձեր ներողամտությունը այն տեսարանի համար, որին դուք ականատես եղաք, որտեղ ես ստիպված եղա ներքաշվել այսպես ասած «բանավեճի» մեջ։ Կարծում եմ եզրակացությունները կանեք դուք»,-նշել է Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ այսօր Աժ-ում վեճ էր տեղի ունեցել ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև: Պատգամավորները միամյանց անձնական բնույթի վիրավորանքներ էին հասցրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






