Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:25

Պատգամավորներին մեղրաջուր մատակարարելու սոցիալական նոր ծրագիր․ Հայրապետյան

Կառավարությանը խնդրում եմ նոր «սոցիալական աջակցության ծրագիր» նախաձեռնել, որի նպատակը կլինի որոշ պատգամավորներին արտակարգ դրության ընթացքում տրամադրել մեղրաջուր կամ շաքարաջուր հիշողությունը թարմացնելու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը, ըստ որի՝ Կառավարությունը կտրվել է իրականությունից:

Հայրապետյանը ասաց, որ ինքը կարծում էր՝ կորոնավիրուսն ուրախացրել է միայն ՍԴ 7 անդամներին, բայց իր հաշվարկում այդ թիվը հիմա ավելանում է նաև որոշ պատգամավորների հաշվին։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարության, ըստ որի՝ Ալեն Սիմոնյանին նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց իրենք կամ ժողովուրդը լուրջ ընդունեն նրան, Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ դա ԱԺ փոխխոսնակի մասին ոչ կոռեկտ արտահայտություն է:

«Ես անկեղծ ասած չգիտեմ ձեր ագրեսիայի պատճառը, կարող եմ ենթադրություններ անել, բայց կարծում եմ, որ ձեր համար պատվաբեր չէ ԱԺ փոխնախագահի մասին նման վիրավորական տոնով հայտարարություններ անելը»,-ասաց նա:

Ամփոփելով՝  պատգամավորը նշեց, թե գիտակցում են, որ մարդիկ դժվարին իրավիճակում են, և ստեղծված իրադրությունում առավելագույնն է արվում: Նա նաև տեղեկացրեց, որ ընդդիմադիր գործընկերներ կան, որոնց հետ ամենօրյա գրաֆիկով աշխատում են և փորձում են այլընտրանքային առաջարկները հասցնել Կառավարությանը:

Ըստ պատգամավորի՝ պետբյուջեում կատարվելիք այս փոփոխությունները ժամանակավոր են, ու ԱԺ-ն ունենալու է վերահսկողական ամբողջական գործառույթներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+