Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:57

Կառավարության սոցիալական ծրագրերը նման են դեզի մեջ ասեղ ման գալուն․ Մարուքյան

Կառավարության հակաճգնաժամային սոցիալական ծրագրերի պայմանները այնքան են բարդացված, որ դրանց թիրախայնությունը նման է դեզի մեջ ասեղ ման գալուն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա՝  պրոցեդուրաների պատճառով հազարավոր կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել սոցիալական ծրագրերից։

Ինչ վերաբերում է պետբյուջեին և այն վերանայելու կառավարության նախաձեռնությանը, ապա ըստ Մարուքյանի, դա փաթեթ է, որ մինչև տարեվերջ, որքան շարժ անի կառավարությունը, այլևս չի գալու ԱԺ, խորհրդարանը սրա հետ համաձա՞յն է, թե՞ ոչ, սրա մասին է փաթեթը:

«Խորհրդարանը թո՞ւյլ է տալիս, որ կառավարությունը բյուջեի փաթեթի մեջ որքան ուզի, ոնց ուզի շարժեր կատարի և սովորական պայմաններում պետք է միշտ գա խորհրդարան, հիմա ասում է մինչև տարեվերջ չեմ գալու: Դուք առաջարկում եք խորհրդարանն ինքն իրեն զրկի կարծիք հայտնելու հնարավորությունից»,-պարզաբանեց պատգամավորը:

Նշենք, որ  ԱԺ-ն արտահերթ նիստում  քննարկում է Կառավարության ներկայացրած «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը, ըստ որի՝ հաշվի առնելով ներքին և արտաքին շոկերի առկայությունը, նախատեսվում է ունենալ 2 տոկոս անկում, ինչպես նաև համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+