ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքների վերջնափուլում ունեցել է շատ կարևոր հանդիպում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ-ում հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը փաստեց, որ հանձնաժողովը Լևոն Մնացականյանից ստացել են շատ անկեղծ պատասխաններ, և քննարկել են հարցեր, որոնք ընդգրկած չեն եղել հարցաշարում և ստացել ենք սպառիչ պատասխաններ։
Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հանձնաժողովի աշխատանքի միտված է լինելու մեր անվտագության համակարգի ուժեղացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







