© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Երևանում Պուտինին ուղղված վիրավորական պաստառներով բողոքի ակցիային
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ակցիան, որի ժամանակ Երևանի Կիևյան կամրջի վրա փակցվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորող պաստառ։
Զախարովան ենթադրել է, որ սա տեղի է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակցի հրահանգով։
«Այնտեղ աշխատում է երկու հազար մարդ։ Հնարավոր է՝ նրանցից ոմանք դեռ աշխատում են USAID-ի գումարներով»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն աշխատանքային լայն օրակարգ, և «փոքրամասնություններից շատերին» դա դուր չի գալիս։
«Այս ակցիաները խթանված բնույթ ունեն»,- ընդգծել է Զախարովան։
Երևանում մի խումբ հայ ակտիվիստներ մայիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորանքներ պարունակող պաստառներ էին փակցրել, այդ թվում՝ Կիևյան կամրջի վրա և Ռուսաստանի դեսպանատան մոտ: Այս ակցիան համընկել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի հետ։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄ
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքը







