Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:21

Տարիներ առաջ Փաշինյանի՝ Սյունիք այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրվող լրագրողն ազատ է արձակվել

Տարիներ առաջ Փաշինյանի՝ Սյունիք այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրվող լրագրողն ազատ է արձակվել

2021թ․ ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրվող լրագրող Անուշ Միրզոյանն ազատ է արձակվել, դատարանը մերժել է նրա նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու մասին քննիչի ներկայացրած բողոքը, հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել մասնագիտական պարտականությունները կատարելու հիմքով։

Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ Միրզոյանի նկատմամբ վարույթը հարուցվել էր 2025 թվականի մայիսի 14-ին։

ՔԿ-ից մանրամասնել են, որ 2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի և 216-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-34-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն օժանդակելը, առավելագույն պատիժը՝ երկու ամսով կալանք): Գերատեսչությունը հաստատել է, որ դատարանը մերժել է վերջինիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

Միրզոյանը լրագրողներին պատմել է, որ գործը հարուցվել է խուլիգանության հոդվածով։

«Ես նմա՞ն եմ անկարգություն, խուլիգանություն կազմակերպողի։ Այս ամենը որակում եմ զավեշտ։ Այս իշխանությունների օրոք սա նորություն չէ, թող լրագրողներն իսկապես ազատ աշխատանք ունենան, ինչի մասին խոսում ենք»,- ասել է նա։

Միրզոյանը հավելել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նա մանրամասնել է, որ Փաշինյանին փորձում էր հարցնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Այդ հարցերն անպատասխան էին մնում, այլ հարցեր ևս ուզում էի տալ։ Հետո քաշքշուք սկսվեց, ինչի հետևանքով ընկա, Փաշինյանը մոտեցավ։ Բացի լրագրող լինելուց, կարող եմ ունենալ ներքին համոզմունքներ, հայացքներ և կարող եմ մարդկանց արգելել ինձ մոտենալ։ Ես թույլ չեմ տվել իրեն, որ ինձ օգնի»,- հավելել է Միրզոյանը։

Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած դեպքով հարուցված մեկ այլ գործով ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանը մարտի 10-ին ենթարկվել էր տնային կալանքի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+