Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:44

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ռազմավարական հարցերում. գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ռազմավարական հարցերում. գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ռազմավարական հարցերում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն կարող է դեր խաղալ խաղաղ և անվտանգ ապագա ապահովելու գործում։ Սինիրլիօղլուն նշել է, որ նմանատիպ մտադրություններ է հայտնել նաև Ադրբեջանի վերաբերյալ Հայաստանում և Վրաստանում կայացած հանդիպումների ժամանակ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը մեծ նվաճում է»,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

Ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Կողմերը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման վերաբերյալ հույս էին հայտնել։

Տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող Սինիրլիօղլուն հանդիպել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կողմերը քննարկել էին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ Միրզոյանը շեշտել էր Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+