Փարաքարի ավագանին խոշորացված համայնքի ղեկավար է ընտրել ընդդիմադիր «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին:
Նիստին չէին մասնակցում Լյուդվիգ Գյուլնազարյանը և նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն ուներ ավագանու 7 մանդատ:
Փարաքարում ընտրությունները տեղի էին ունեցել մարտի 30-ին, որոնց արդյունքներով «Միասնություն» կուսակցությունների դաշինքը հաղթել էր՝ ստանալով 12 մանդատ, ՔՊ-ն ստացել էր 7 մանդատ, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 2։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







