Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:51

Բողոքի ակցիաները կշարունակվեն․ արցախցիները՝ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո

Բողոքի ակցիաները կշարունակվեն․ արցախցիները՝ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո

Կառավարությունը մերժել է արցախցիների՝ բնակվարձի փոխհատուցման ծրագիրը շարունակելու պահանջը։ Այս մասին հայտնել են բռնի տեղահանվածները՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո։

««40+10» ծրագրի վերաբերյալ որոշման վերանայում չի լինելու։ Այս պահի դրությամբ՝ կոնկրետ այս ծրագրի մասով, հստակ դիրքորոշում ունեն, որ հետնահանջ չի լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։

Նա հայտնել է, որ բնակապահովման ծրագրի վերաբերյալ փոխվարչապետն առաջարկել է մասնագիտական խմբեր ձևավորել և քննարկումներ ծավալել։

Մարգարյանը հավելել է, որ մարտի 29-ի հանրահավաքում հնչեցրած պահանջագրի մյուս կետերի վերաբերյալ չի հաջողվել իշխանություններից պարզաբանում ստանալ, պատճառաբանել են, որ իրավասություն չունեն, և կառավարությունը դրանց կպատասխանի գրավոր։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, «ամենայն հավանականությամբ՝ անցնելու են գործողությունների»։

Կառավարության շենքի դիմաց հավաքված արցախցիներն այնուհետև շարժվել են դեպի «Ազատության» հրապարակ։ Այնտեղ ակցիաների մասնակից Անաստաս Իսրայելյանը հայտնել է, որ վաղը՝ ապրիլի 4-ին, կհայտնեն հետագա գործողությունների մասին։

Մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել «Ազատության» հրապարակում։ Բողոքի ակցիայի նպատակներից մեկը կառավարության այն որոշման չեղարկումն էր, որով ապրիլի 1-ից բնակվարձի փոխահատուցում (40+10) կստանան ոչ թե բոլոր արցախցիները, այլ բռնի տեղահանվածների առանձին խմբեր։ Նրանք կառավարությանն իրենց պահանջները կատարելու համար 1 շաբաթ ժամանակ էին տվել։ 

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքում ներկայացվել էր 12 կետից բաղկացած պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին «40+10» աջակցության ծրագիրն ապրիլից միայն հատուկ խմբերի համար շարունակելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը չի քննարկվել Արցախի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն

Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+