Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:16

Արցախի խնդիրը միանշանակ Արցախի ժողովուրդն է լուծում․ Միքայել Մելքումյան

Եթե Արցախի հարցն ենք քննարկում, միանշանակ Արցախի խնդիրն Արցախի ժողովուրդն է լուծում, նրանցից հարցրե՞լ ենք, որ ասում ենք, ինչ որ փաստաթղթեր քննարկել են, թե՝ չէ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը։

Մելքումյանը նշեց, որ ըստ ամենայնի դա կամ «Մադրիդյան» կամ «Կազանյան» սկզբունքներն են, որն անընկալելի և անընդունելի է։

«Սա ընդամենը փաստաթուղթ է բանակցելու համար, ոչ թե լուծում տալու համար։ Երկու բան պետք է տարբերենք՝ սկզբունքներ, որոնք բանակցային պրոցեսն ընդամենը տանելու համար է և հարցի լուծման ճանապարհ։ Հարցի լուծումն այս պահին դրա չլուծման մեջ է, եթե մենք չենք կարող միանգամից Արցախի անկախությունը ճանաչելու խնդիր լուծենք, թող տարբեր տիպի փաստաթղթեր լինեն, որն էլի եմ կրկնում ընդամենը բանակցելու համար է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանը պե՞տք է պարզաբանող հայտարարությամբ հանդես գա՝ Մելքումյանը նշեց, որ ,միշտ էլ կարող են և երկրի ղեկավարները և արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդես գան, իսկ ո՞վ է, որևէ մեկի ձեռքը բռնել, որ հանդես գան կամ չգան, ուղղակի պահը պատեհ պահի խնդիրն է, որպեսզի ինչ որ մի բանից հետո չառաջանա մյուսը։ Մենք Ռուսաստանի հետ ունենք կայուն հարաբերություններ և դրանք պետք է պահպանվեն, հատկապես այս ճգնաժամային փուլում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+