Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:37

ՆԳՆ-ն հերքել է Արարատի պատկերով ստորագրության պատճառով քաղաքացուն սոցիալական քարտ տրամադրելուց հրաժարվելու մասին լուրը

ՆԳՆ-ն հերքել է Արարատի պատկերով ստորագրության պատճառով քաղաքացուն սոցիալական քարտ տրամադրելուց հրաժարվելու մասին լուրը

ՀՀ ՆԳՆ-ն հերքել է այն տեղեկությունը, որ Երևանի բնակչին անձնագրային բաժնում հրաժարվել են սոցիալական քարտ տրամադրել՝ Արարատ լեռան պատկերով ստորագրության պատճառով։

Փետրվարի 6-ին Yerkir.am-ը հայտնել էր, որ ՀՀ քաղաքացի, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Սարո Լալայանին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են սոցիալական քարտ տրամադրել՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա Արարատ լեռան պատկերի պատճառով։ Լրատվամիջոցը նշել էր, որ անձնագրայինի պետը կոչ է արել փոխել ստորագությունը, քանի որ «հիմա դա խնդիր է»։

ՆԳՆ-ից մանրամասնել են, որ հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի տվյալ ստորաբաժանումում չի սպասարկվել: Ըստ գերատեսչության՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալ ստորաբաժանման 8-րդ պատուհանն սպասարկում է Արցախից բռնի տեղահանված անձանց։

«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների կողմից անմիջապես կապ է հաստատվել քաղաքացու հետ, որի ընթացքում քաղաքացին տվել է իրարամերժ տեղեկություններ՝ չնշելով տվյալ ստորաբաժանում այցելելու կոնկրետ օր ու ժամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

2023թ․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «խոսելով Արագածի և Արարատի մասին, խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին, քանի որ Արագած լեռը ՀՀ-ում է, Արարատը՝ ՀՀ տարածքում չէ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+