Փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովում գործում է Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինություն (DG ENEST), որը կտնօրինի ԵՄ գործընկեր անդամների ֆինանսական և տեխնիկական աջակցության մեծ մասն ընդլայնման գործընկերներին, ինչպես նաև ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը, ասվում է կազմակերպության կայքում տարածված հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ նոր մարմինը պատասխանատու կլինի Եվրամիության անդամակցության թեկնածու և հավանական թեկնածու երկրների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար: Այն նաև կզբաղվի տարածաշրջանային համագործակցությամբ և նախաձեռնություններով, ներառյալ՝ թեկնածու երկրների աստիճանական ինտեգրումը ԵՄ-ին: