Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:51

ՀՀ քաղաքացիների կեսից ավելին բավարար չի համարել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ՀՀ ջանքերը

ՀՀ քաղաքացիների կեսից ավելին բավարար չի համարել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ՀՀ ջանքերը

ՀՀ քաղաքացիների 56,9%-ը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները բավականաչափ ջանքեր չեն գործադրում Բաքվում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Հայաստան վերադարձնելու համար։ Այս մասին են վկայում MPG/Gallup International Association-ի կողմից հունվարի 20-22-ը Հայաստանում 1100 քաղաքացիների շրջանում անցկացված հեռախոսային հարցման տվյալները։

Հարցվածների 39%-ը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բավարար ջանք չեն գործադրում գերիներին վերադարձնելու համար։ Նրանց 17,9%-ը կարծում է, որ ավելի շուտ բավարար աշխատանք չեն կատարում։

Հարցվածների միայն 5,6%-ն է վստահ, որ իշխանություններն անում են բավականաչափ գործողություններ՝ բանտարկյալներին վերադարձնելու համար, իսկ 11,9%-ը՝ ավելի շուտ բավարար է գնահատել կառավարության աշխատանքն այդ ուղղությամբ։ Հարցվածների 25,5%-ը դժվարացել է պատասխանել։

Դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։

Այս գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանին Բաքվի բանտում ցմահ ազատազրկում է սպառնում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+