Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:56

Հայկ Դեմոյանը դատախազին հրավիրել է քննարկել Ցեղասպանության մասին իշխանությունների հայտարարությունների իրավաչափությունը

Հայկ Դեմոյանը դատախազին հրավիրել է քննարկել Ցեղասպանության մասին իշխանությունների հայտարարությունների իրավաչափությունը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հրավիրել է քննարկելու իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու փորձերը, դրանք կանխարգելելու և քրեական պատժի ենթարկելու իրավաչափության հարցը:

Նա նշել է, որ քննարկման օրակարգում կլինեն 2018-2024թթ. ընթացքում գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացված մի շարք կոռուպցիոն գործողությունների, ադրբեջանական հակահայ ռասիստական քարոզչությանը նպաստող դրվագների ներկայացումը և դրանք պատժելու հնարավորությունը։

Նրա առաջարկած օրակարգում պետք է լինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն կատարելու դեպքով 2007թ. հարուցված քրեական գործի վերաբացման հնարավորության քննարկումը և ծանոթացումը գողություն կատարելու մեջ կասկածվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի քրգործի շրջանակում տված ցուցմունքներին:

Դեմոյանը նշել է, որ պետք է քննարկվի նաև 2017-2018թթ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ավազակային երկու ներխուժման արդյունքում հաստատությանը նյութական վնաս հասցնելու դրվագների ներկայացման հարցը, այդ թվում՝ չհրապարակված տեսանյութերի տեսքով: Նա առաջարկել է պարզաբանել 2021թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի արգելափակման և դատաքննության փուլ չտեղափոխելու հանգամանքները:

Դեմոյանի առաջարկած հաջորդ հարցը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացված փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման, կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի ներկայացումն է:

«Ինչպես տեսնում եք, բոլոր ներկայացված հարցերը խիստ կարևոր են մեր երկրի անվտանգության տեսանկյունից և դրանք բացարձակ կապ չունեն որևէ անձի շահերի ու նպատակների իրագործման հետ»,- գրել է նա:

Պատմաբանն առաջարկել է հանդիպումն անցկացնելու համար ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։ Դրանում կընդգրկվեն «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Աննա Գրիգորյանը, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամներ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանն ու Ռուբեն Մելքոնյանը, ինչպես նաև Ազգային դեմոկրատական ​​բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը և Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, հայտարարել էր, որ «պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։ Նա հավելել էր՝ «ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար և ինչպե՞ս է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»։ Նա հայտարարել էր Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։

Հունվարի 26-ին ՀՅԴ Գերագույն մարմինն արձագանքել էր Փաշինյանի հայտարարությանը և շեշտել, որ այն վիրավորում է այս հանցագործության զոհերի հիշատակը։ Այս խոսքերը մեկնաբանել էր նաև մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով հիշեցրել, որ ցեղասպանության ժխտումը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքով։ Հունվարի 27-ին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտնել էր, որ Ցեղասպանության մասին վարչապետի հայտարարությունները լրացուցիչ խնդիրներ են ստեղծել Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների միջազգային ցանցի համար, ինչը զգալիորեն բարդացնում է հայկական շահերի պաշտպանության աշխատանքը։

Դեմոյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեսիջներով Փաշինյանը փորձում է հաճոյանալ Թուրքիային և Ադրբեջանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+