ՀՀ ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 17-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն կտրվի վերահսկել ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները:
Կառավարության կողմից ներկայացված նախագիծն ընդունվեց 105 կողմ ձայնով։
Օրենքի նախագծով կարգավորվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների կարգը: Ջրային օրենսգրքով նախատեսված է, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատման համար անհրաժեշտ է լինելու առցանց հետևել, սակայն կարգավորված չէ, թե ում միջոցներով պետք է ձեռք բերվեն այդ սարքավորումները, և ինչպես պետք է իրականացվի գործընթացը:
Նախագիծը հնարավորություն է տալու այսուհետ վերահսկել հիմնականում Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով իրականացվող հորատումները, և համադրության արդյունքում հնարավոր կլինի հասկանալ՝ այդ հորատումները օրենքին համապատասխան են իրականացվում, թե ոչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







