ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 16-ին, ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ ԱՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:
Արմեն Սարգսյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են հետագա համագործակցությանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել նաև Արցախի Հանրապետության զարգացման ծրագրերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







